Զանգահարեք 011 211 211

Ի՞նչ դիրք ունեին Երկրի բևեռները 800 հազար տարի առաջ

Ի՞նչ դիրք ունեին Երկրի բևեռները 800 հազար տարի առաջ

Հին հրաբխային ապարների մագնիսացման երևույթի ուսումնասիրման վերլուծությունը ցույց է տվել որ Երկրի բևեռների վերջին տեղափոխությունը տևել է մոտ 22000 տարի՝  մի քանի անգամ ավելի, քան  նախորդ տեղափոխությունները։ Science Advances ամսագրում  գիտնականները գրել են որ  սա կհանգեցնի  Երկիր մոլորակի  առանց մագնիսական վահանի մնալուն բավական երկար ժամանակ։

Բևեռների դիրքը և այն ուղղությունը որը ցույց է տալիս կողմնացույցը  որոշակի պարբերությամբ ( մոտավոր 450 հազար տարի) փոփոխվում են։ Ավել հաճախ տեղի է ունենում մագնիսական առանցքի պտտում։ Այս երևույթների ապացույցը գիտնականները գտել են հրաբխային ապարների մնացորդներում։ Վերջերս նրանք բացահայտեցին որ առանցքի վերջին տեղաշարճի ժամանակ որը եղել է մոտ 40 հազար տարի առաջ կողմնացույցի հյուսիսային բևեռը  մի քանի հազար տարի ցույց էր տալիս հարավային բևեռը։ Բացի այդ, մոտ 780 հազար տարի առաջ բևեռներն անընդհատ ուղղված էին այդ ուղղություններով, և հետագայում նրանց դիրքերը կտրուկ փոխվեցին:

Որոշ գիտնականներ կարծում են, որ նման երևույթ երկրաբանական չափորոշիչներով  մոտ ապագայում կրկնվելու է, քանի որ վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում մագնիսական դաշտի ուժգնությունն աստիճանաբար նվազել է, և հյուսիսային և հարավային մագնիսական բևեռներն ավելի արագ և արագ են տեղաշարժվում: 

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի համալսարաններից մեկի երկրաբաններ Բ.Սինգերը  և նրա գործընկերները մանրակրկիտ ուսումնասիրեցին և պարզեցին վերջին բևեռների տեղերի փոխման  երևույթի հանգամանքները ՝ հավաքելով և ուսումնասիրելով աշխարհի տարբեր մասերում մակերեսային և ստորջրյա հրաբխային ապարները որոնք ժայթքել էին մոտ 800-770 հազար տարի առաջ: Փորձերը ցույց տվեցին, որ նախկին մագնիսական բևեռները դադարել են գոյություն ունենալ մոտավորապես 785 հազար տարի առաջ: Այդ ժամանակ կար ոչ թե երկու, այլ բազում մագնիսական ակտիվության թույլ օջախներ, որոնք հայտնվում և անհետանում էին մի քանի հազար տարի պարբերությամբ։ Իրավիճակը կարգավորվեց միայն մոտ 22 հազար տարի անց, երբ բևեռները վերջապես փոխեցին իրենց տեղերը և ձեռք բերեցին իրենց ներկայիս ձևը: Բևեռների տեղափոխությունը  խոսում է նրա մասին որ Երկրի բուսական և կենդանական աշխարհը ավելի երկար ժամանակ կենթարկվեն տիեզերական ճառագայթմանը, իսկ մյուս կողմից նման <<դանդաղ>> տեղափոխությունը մարդկությանը ավելի շատ ժաամնակ կտա հարմարվելու կոորդինատների փոփոխությանը և գնահատելու նման փոփոխությունների հետևանքները։


Բրեդ Սինգեր

(Երկրաբան մասնագիտացած Երկրի մագնիսական դաշտի էվոլյուցիայի և մերձ Խաղախ օվկիանոսային վուլկանիզմի ուղղություններով )


բաժանորդագրվել նորություններին