Զանգահարեք 011 211 211
Իսկ դու գիտես որ․․․

Ֆոտոսինթեզ

   

    Ֆոտոսինթեզը պրոցես է, որը իրականացվում է միայն բուսական օրգանիզմներումՄիայն բույսերն են կարողանում ձևափոխել Արևի լույսը քիմիական էներգիայի ու կուտակել այն օրգանական նյութերի ձևով: Բույսը սկզբում կլանում է Արևի էներգիան և հետո ջրից ու օդում առկա ածխաթթու գազից սինթեզում է ածխաջրեր կոչվող օրգանական նյութ: Այդ պրոցեսի ընթացքում առաջանում ու արտամղվում է օդի մեջ թթվածին գազը, որի կարիքը ունեն  բոլոր կենդանի օրգանիզմները:  Բուսական օրգանիզմները աճում ու մեծանում են օրգանական նյութերի շնորհիվ: Ավելին բույսերը  իրենցից հենց օրգանական նյութ են ներկայացնում:                                                                                                                                                       Կենսաբանները կանաչ բույսերը անվանում են ավտոտրոֆ, քանի որ դրանք իրենց կենսագործունեության համար օգտագործում են անմիջականորեն Արևի լույսը:  Մնացած կենդանի օրգանիզմները հետերոտրոֆ են, քանի որ ապրելու համար պետք է սնվեն արդեն պատրաստի օրգանական նյութերով այսինքն բույսերով, կամ էլ այլ կենդանիներով:                                                                                                                                         Այսպիսով  բույսերը հիմքն են կենդանական աշխարհում գործող կերակրման շղթայի և հետևաբար կյանքի հիմքն են մեր մոլորակի վրա: Բույսերում կատարվող Արևի եներգիայի ձևափոխությունը ածխաջրերի կոչվում է ֆոտոսինթեզ: Ֆոտոսինթեզի ընդհանուր հավասարումը ունի այս տեսքը

Ջուր + Ածխաթթու գազ + Լույս –> ածխաջրեր + թթվածին

Զարմանալի է թվում, թէ ինչու չնայած ֆոտոսինթեզի մեծ կարևորությանը, գիտնականները բավականին երկար ժամանակ չէին զբաղվում այդ պրոցեսի հետազոտմամբ: Բույսերի աճի մեխանիզմի առաջին լուրջ հետազոտությունը կատարեց XVII դարում ֆլամանդացի պալատական Յան  Բապտիստ Վան Հելմոտը: Ծառը կավե ամանի մեջ տնկելուց առաջ նա առանձին կշռեց ամանի մեջ լցված հողն ու տնկին: Հետո տնկեց ծառը ու ջրում էր այն մի քանի տարվա ընթացքում: Դրանից հետո առանձնացրեց ծառը հողից ու նորից կշռեց հողն ու ծառը առանձին: Պարզվեց, որ ծառի կշիռը մեծացել է 74 կգ-ով, իսկ հողի կշիռը պակասել է 100 գրամի չափ: Պարզ դարձավ, որ ծառն իր աճի ու ձևավորման համար անհրաժեշտ նյութը չի  վերցնում հողից: Իսկապես եթե ուշադիր դիտենք ֆոտոսինթեզի բանաձևը, կտեսնենք, որ ֆոտոսինեզի հիմքն են կազմում ածխսաթթու գազն ու ջուրը:

XVII դարում Վան Հելմոտի Կողմից կատարված փորձից հետո միայն 200 տարի անց 1905 թ. Անգլիացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բլեքմանը (Frederick Blackman, 1866–1947) հետազոտեց ֆոտոսինթեզը ու ցույց տվեց որ ֆոտոսինտեզը պայմանավորում են երկու փուլեր: Հնարավոր է, որ ֆոտոսինթեզը իրականացվում է երկու տարբեր քիմիական պրոցեսների արդյունքում:

Ավելի մանրամասն տեղեկություններ ֆոտոսինթեզի մասին կարելի է ստանալ հետևյալ հղումով` elementy.ru
, կամ մասնագիտական գրականությունից:


 Ֆոտոսինթեզի երևույթ

 Ֆրեդերիկ Բլեքման

 (1866–1947)     



Յան  Բապտիստ Վան Հելմոտ

(1580–1644)


      

                                                                         

      

                                                                                                                           



բաժանորդագրվել նորություններին