Զանգահարեք 011 211 211
Իսկ դու գիտես որ․․․

Կյանքը երկրագնդի վրա առաջացել է ավելի քան 3 միլիարդ 500 միլիոն տարի առաջ:

Ընդունված է որ երկրագունդը ունի մոտ 5 միլիարդ տարվա պատմություն: Եվ մինչ այսօր համարվում էր, որ առաջին կենդանի օրրգանիզմները երկրագնդի վրա առաջացել են մոտ 2,7 միլիարդ տարի առաջ: ԱՄՆ-ի գիտնականների ջանքերի շնորհիվ այսօր հավանական է, որ երկրագնդի վրա կենդանի օրգանիզմների առաջացման պահը տեղափոխվի ևս 800միլիոն տարով ավելի վաղ: Արևմտյան Ավսստրալիայի Պիլբար տեղանքում հայտնաբերվել են կենդանի օրգանիզմների գործունեության հետքեր`ստրոմատոլիտներ, որոնք ունեն 3,5 միլիարդ տարվա վաղեմություն: Ստրոմատոլիտները երկրագնդի վրա հիմնական երկու տեսակի  միկրոօրգանիզմներից արքեյ տեսակի գոյության վկայությունն են: Սա խոսում է երկրագնդի սառելու հետ համարյա “միաժամանակյա” կյանքի առաջացման հնարավորության մասին: Այն խարխլում է նաև այն կարծիքի հիմքերը, որ կյանքը սկզբնավորվել է օվկիանոսում: “ Մենք չունենք բացահայտ ապացույցներ, որ կյանքը երկրագնդի վրա գոյություն ուներ արդեն 4,3 միլիարդ տարի առաջ, սկայն չկան որևէ հիմքեր համարելու որ դա սկզբունքորեն անհնար էր: Մենք պլանավորում ենք դա ստուգել ապագայում” հայտարարել է Մեդիսոնում (ԱՄՆ) գտնվող Վիսկոնսինի համալսարանից Ջոն Ուոլին: 

Geology. 2019. DOI: 10.1130/G46365.1.

բաժանորդագրվել նորություններին