Զանգահարեք 011 211 211

Կրթության որակն ու արդյունավետությունը

Կրթության որակն ու արդյունավետությունը

Կրթության որակն ու արդյունավետությունը պայմանավորված է չորս հիմնական գործոններով` դասագիրք, ուսուցիչ, աշակերտ, դպրոց (կրթական մոդել + կրթական միջավայր): Այսօր ընթացող համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխությունը վերաիմաստավորում ու ձևափոխում է բոլոր այս գործոնները:

Դասագիքը վերածվում է Էլեկտրոնային Կրթական Ռեսուրսի (ԷԿՌ): ԷԿՌ-ն ժառանգում է դասագրքի բոլոր էական հատկությունները, բացի դրանից ապահովում է ուսումնական նյութի (ՈՒՆ) տեսաձայնային, էապես ավելի պատկերավոր ու դյուրըմբռնելի մատուցումը: Այն հեշտությամբ է թարմացվում, լրացվում և հարմարեցվում արդի կրթական մոդելների արագ փոփոխվող պահանջներին: Հասանելի է առցանց 24 ժամ 7 օր ֆորմատով:

ԷԿՌ-ների հիմնական առավելությունը այն է, որ դրանք օգտագործելով առարկայի համակարգչային մոդելներ կարողանում են ստուգել աշակերտի գործողությունների ճշտությունը, և դրա շնորհիվ էապես հեշտացնում են աշակերտի ինքնակրթությունը: ԷԿՌ-ն անմիջականորեն ուղված է աշակերտին ու ապահովում է ուսումնական նյութի մատչելի ներկայացումը ու աշակերտի մոտ այդ նյութի օգտագործման հմտությունների ձևավորումը:

Ուսուցիչի դերը նույնպես արմատապես փոխվում է: Նրա գիտելիքների միակ կրողի ու մատուցողի ավանդական դերը դադարում է լինել առաջնային: Ուսուցիչն այսօր կրթական մոդելն իրագործող է, ուղղորդող, խորհրդատու, ուսումնական գործընթացը կառավարող, ղեկավար:

Աշակերտի ուսուցման գործընթացի վրա այսօր խորհրդատվական ու ուղղորդող էական ազդեցություն են գործում ոչ միայն դասագրքն, ու ուսուցիչը, այլ նաև զանգվածային լրատվական միջոցները (ԶԼՄ) ու համացանցը: Վերջիններս, սակայն հաճախ ներկայացնում են չերաշխավորված ճշտությամբ տեղեկատվություն:

Կրթական միջավայրը պայթունանման ընդլայնվելով դուրս է գալիս դպրոցի ֆիզիկական շրջանակներից, ներառելով համացանցը, ԶԼՄ-ները, համակարգչային տեխնիկայի հզոր սիմուլյացիոն հնարավորությունները, որոնք ստեղծում են հաղորդակցման աննախադեպ հնարավորություններ ու ձևեր, մատչելի են դարձնում ՈՒՆ-երի, տվյալների ու փաստերի հսկայածավալ քանակություն ու այնպիսի վիրտուալ լաբորատորիաներ (մոդելներ), որոնց մասին դեռ 10 տարի առաջ գիտնականները կարող էին միայն երազել:

Այս վերաորակավորված գործոնների համակցության արդյունավետ ու լիարժեք օգտագործումը պահաջում է ավանդական կրթության մոդելի արմատական վերափոխում: Զարգացած երկրներում արդեն ձևավորվել ու լայնորեն կիրառվում են կրթության նոր մոդելներ և տեխնոլոգիաներ` շրջված ուսուցում, խառը ուսուցում, քեյս, STEM ու STEAM տեխնոլոգիաներ, հեռահար ուսուցում, Project oriented ուսուցում: Նման տեխնոլոգիաների թիվը աշխարհում 40-ից շատ է: Կարևոր է այն, որ դրանք բոլորն էլ հիմնված են ԷԿՌ-ների օգտագործման վրա:

բաժանորդագրվել նորություններին